Ադրբեջան

Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Նախիջևանին ԱԹՍ-ներով հարվածների առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Նախիջևանին ԱԹՍ-ներով հարվածների առնչությամբ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իրանի կողմից Նախիջևանին հասցրած հարվածների առնչությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է APA գործակալությունը հայտարարության մեջ նշվում է, որ մարտի 5-ին Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ ԱԹՍ-ներով հարձակում է իրականացվել։

«ԱԹՍ-ներից մեկն ընկել է օդանավակայանի տերմինալի շենքի վրա, մյուսը՝ Սեկերաբադ բնակավայրի դպրոցի մոտ։ Մենք խստորեն դատապարտում ենք ԱԹՍ-ների հարձակումը, որն իրականացվել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից, ինչի հետևանքով վնասվել է օդանավակայանի տերմինալը և տուժել է երկու խաղաղ բնակիչ։ Ադրբեջանի տարածքի վրա այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և նպաստում է տարածաշրջանում լարվածության ավելացմանը»,- ասված է հայտարարության մեջ։

«Պահանջում ենք, որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետությունը կարճ ժամկետներում պարզաբանի այս հարցը, համապատասխան բացատրություններ տա և հրատապ անհրաժեշտ քայլեր ձեռնարկի ապագայում նման իրավիճակի կրկնությունը կանխելու համար։ Ադրբեջանական կողմը իր իրավունքն է համարում պատասխան քայլեր ձեռնարկելը։ Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մաջթաբա Դեմիրչիլը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Իրանական կողմը համապատասխան բողոքի նոտա է ստացել»,- ասված է հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում