Աշխարհ

Էկվադորից կարտաքսեն բոլոր կուբացի դիվանագետներին

1 րոպեի ընթերցում

Էկվադորից կարտաքսեն բոլոր կուբացի դիվանագետներին

Էկվադորն անցանկալի անձ է հայտարարել Կուբայի դեսպանին և կարգադրել, որպեսզի հավատարմագրված ողջ դիվանագիտական ​​կորպուսը 48 ժամվա ընթացքում լքի երկիրը: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Էկվադորի ԱԳ նախարարությունը։

Էկվադորի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված նոտայում բացատրություններ չկան, թե ինչու են երկրի իշխանությունները նման որոշում կայացրել, սակայն էկվադորական լրատվամիջոցները հիշատակում են, որ կուբացի դիվանագետներն ենթադրաբար հետախուզական գործունեությամբ են զբաղվել Էկվադորի տարածքում։

Իշխանությունների որոշումը տարակուսանք է առաջացրել Էկվադորի որոշ կուսակցությունների, մասնավորապես, «Ազգային ժողովրդավարական գործողության» և «Քաղաքացիական հեղափոխության» կողմնակիցների շրջանում, որոնք հավաքվել էին Կիտոյում Կուբայի դեսպանատան դիմաց՝ ի նշան աջակցության Հավանային։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում