Իրան

Ֆրանսիայի ԱԳ նախարարը իրանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում դատապարտել է իրանական հարվածները

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ԱԳ նախարարը իրանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում դատապարտել է իրանական հարվածները

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է France 24-ը։

«Նախարարը դատապարտել է իրանական հարվածները և վերահաստատել Ֆրանսիայի հանձնառությունը Մերձավոր Արևելքում կայունության, լարվածության թուլացման և դիվանագիտական ​​երկխոսության վերսկսման պահանջի հարցում՝ համաձայն միջազգային իրավունքի, որը պետք է կարգավորի ուժի կիրառումը»,- նշվել է նախարարության հաղորդագրության մեջ։

Ժան-Նոել Բարոն նաև «Ֆրանսիայի շարունակական մտահոգությունն» է հայտնել «Իրանում ձերբակալված քաղաքացիների» ճակատագրի վերաբերյալ և կոչ է արել «անհապաղ և անվերապահ ազատ արձակել» նրանց։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Իրանի դեմ փետրվարի 28-ին սկսված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները «միջազգային իրավունքից դուրս» են իրականացվել, և որ Փարիզը «չի կարող հավանություն տալ դրանց»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում