Իրավունք

Դատախազությունը պահանջում է Աջափնյակի նախկին ղեկավարից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, 325.5 միլիոն դրամ

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը պահանջում է Աջափնյակի նախկին ղեկավարից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, 325.5 միլիոն դրամ

Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ 2011-2012 թվականներին Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի, իսկ 2012 թվականից մինչև 2018 թվականն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արտավազդ Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 2 անշարժ գույք
  • 2 շարժական գույք
  • 1 իրավաբանական անձում մասնակցության իրավունք
  • 325 միլիոն 574 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում