Աբովյան փողոցի վրա խուլիգանության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին
1 րոպեի ընթերցում

Մոտ մեկ ամիս առաջ Աբովյան փողոցի վրա տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ խուլիգանության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից` ավելացնելով, որ կրակոցերի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ մոտ մեկ ամիս առաջ Աբովյան փողոցի սրճարաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել «Երևան սիթիի» սեփականատեր Սամվել Ալեքսանյանի և «Զովք» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արամ Արամյանի ու նրանց հարազատների միջև։