Բերդկունքում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 5 ծրագիր է իրականացվել․ գյուղն առաջին անգամ մանկապարտեզ կունենա

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն ու պետական ծրագրերով սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 5 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումը կազմել է 540 միլիոն 392 հազար դրամ։

Սուբվենցիոն 4 ծրագրերով իրականացվել է 462 միլիոն 892 հազար դրամի աշխատանք, պետական 1 ծրագրով՝ 77 միլիոն 500 հազար դրամի աշխատանք։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ իրականացված աշխատանքների արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Բերդկունքում կառուցվել է արդի չափորոշիչներին համապատասխան 1 մանկապարտեզ, 1044 մետր երկարության արտաքին լուսավորության ցանց, Գավառ համայնքի  պատմության ու բնության հուշարձանների գովազդային վահանակներ կրող 2 ավտոկանգառ, հիմնանորոգվել է 1250 գծամետր երկարության ճանապարհ, որից 750 գծամետրը Գավառ-Երևան մայրուղուց Բերդկունքի մանկապարտեզին մոտեցնող ճանապարհն է։ Մնացած 500 գծամետր երկարության ճանապարհը հիմնանորոգվել է բնակավայրի ներսում։

Բերդկունքի մանկապարտեզը, ուր հաճախելու են նաև հարևան Հայրավանք գյուղի նախադպրոցական տարիքի երեխաները, կառուցվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, սուբվենցիոն ծրագրով,  2023-2025 թվականների ընթացքում, 450 միլիոն դրամ արժեքով։ Մանկապարտեզի բացումը նախատեսվում է 2026 թվականի մարտ ամսի ընթացքում։

Բերդկունքն իր պատմության մեջ առաջին անգամ է ունենալու մանկապարտեզ։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը