Հայաստան

Ըստ վարչապետի՝ եկել է ժամանակը, որ կառավարության աշխատանքի արդյունքները տեսանելի դառնան հանրության քաղաքական արձագանքի տեսքով

2 րոպեի ընթերցում

Ըստ վարչապետի՝ եկել է ժամանակը, որ կառավարության աշխատանքի արդյունքները տեսանելի դառնան հանրության քաղաքական արձագանքի տեսքով

Հանրապետությունում չկա մի համայնք, որտեղ կառավարությունը ներդրումներ չի արել մարդկանց կյանքը բարելավելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ վերջին օրերին իրականացրած մարզային այցերին:

 «Այդ հանդիպումները կարևոր են, որպեսզի մենք շահառուների շրջանում փորձենք պարզել տպավորությունները՝ մեր կողմից իրականացվող բարեփոխումների: Կարծում եմ՝ ինչպես միասին համոզվեցինք՝ շատ դրական ընկալում կա մարդկանց շրջանում»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց՝ առաջնային ընկալումները կապված են առողջության համընդհանուր ապահովագրության հետ: Ըստ վարչապետի՝ մարդիկ արդեն 3-րդ ամիսն է, որ շատ կոնկրետ զգում են այդ համակարգի աշխատանքը:

«Ամենակարևոր արձանագրումն այն է, որ կարող ենք Երևանի ցանկացած ուղղությամբ դուրս գալ և կանգնել ցանկացած բնակավայրում և մենք կարող ենք ցանկացած բնակավայրում, ցանկացած համայնքում տասնյակ ծրագրեր տեսնել, որոնք իրականացվել են վերջին տարիներին՝ կլինենս սուբվենցիոն ծրագրեր, կլինեն կառավարության ուղիղ ֆինանսավորմամբ: Հանրապետությունում չկա մի համայնք, ենթադրում եմ, որ չի լինի նաև բնակավայր, որտեղ շատ կոնկրետ ներդրում չի արվել մարդկանց կյանքը բարելավելու համար: Եկել է ժամանակը, որ այդ աշխատանքի արդյունքները հանրության քաղաքական արձագանքի տեսքով տեսնենք: Եվ մենք տեսնում ենք, կարծում եմ՝ կտեսնենք»,-ասաց Փաշինյանը:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում