Իրան

Պենտագոնի ղեկավարը հաստատել է Հնդկական օվկիանոսում իրանական ռազմանավի խոցումն ԱՄՆ սուզանավի կողմից

1 րոպեի ընթերցում

Պենտագոնի ղեկավարը հաստատել է Հնդկական օվկիանոսում իրանական ռազմանավի խոցումն ԱՄՆ սուզանավի կողմից

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հաստատել է այն տեղեկությունները, որ Հնդկական օվկիանոսում՝ Շրի Լանկայի ափերի մոտ, ամերիկյան սուզանավը խոցել է իրանական ռազմանավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Շրի Լանկայի իշխանությունները հայտարարել էին, որ փրկել են նավի տախտակամածին գտնվող 32 մարդու, ինչպես նաև ծովից դուրս բերել մի քանիսի մարմինները։

Շրի Լանկայի ռազմածովային ուժերում և պաշտպանության նախարարությունում աղբյուրներն ավելի վաղ Reuters-ին հայտնել էին, որ առնվազն 101 մարդ անհետ կորել է, ևս 78-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ Շրի Լանկայի ափերի մոտ սուզանավը հարձակում է գործել իրանական նավի վրա։ Աղբյուրներն ասել էին, որ այդ պահին հայտնի չէր, թե ով է խոցել նավը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում