Փաշինյանն ու Կոբախիձեն համատեղ արձանագրություն ստորագրեցին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Վրաստանի միջև Թբիլիսիում ստորագրվեց տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արձանագրությունը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ն աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում։
Մարտի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։