Իսրայելը Լիբանանում բնակելի համալիր է թիրախավորել․ կան զոհեր

2 րոպեի ընթերցում

Բեյրութի հյուսիս-արևելքում գտնվող Բաալբեք քաղաքում իսրայելական օդուժի կողմից բնակելի համալիրին ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, վիրավորվել է 15 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA)։

Տարբեր գերատեսչություններ ներգրավված են փլատակներում մնացած անձանց որոնողափրկարարական աշխատանքներում։

Բաալբեքի քաղաքապետը հայտնել է, որ բնակելի համալիրում բնակվում էին միայն քաղաքացիական ընտանիքներ:

Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ Իսրայելի հարվածների հետևանքով մարտի 2-ի լուսաբացից մինչև մարտի 3-ի երեկո զոհերի թիվը հասել է 50-ի, իսկ վիրավորներինը՝ 335-ի։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Իսրայելի բանակը մարտի 4-ին տարհանման մասին նախազգուշացում է տվել Լիբանանի հարավում գտնվող 16 գյուղի բնակիչներին։

Իսրայելական ուժերը նաև թիրախավորել են Բաաբդա քաղաքի մոտակայքում գտնվող հյուրանոցը, ալ-Հազմիե ճանապարհը։

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ մարտի 4-ի առավոտյան հրթիռային հարվածով թիրախավորվել է Իսրայելի հյուսիսային Մետուլա քաղաքի մոտակայքում գտնվող իսրայելական բանակի զորքերի հավաքատեղին:

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից և երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին, որն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել Լիբանանում։ Լիբանանի իշխանություններն արգելել են «Հեզբոլլահ»-ի ռազմական գործողությունները երկրում։

Հայերեն English Français Русский

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը