Իրավունք

Դատախազությունը պահանջում է ՊՆ երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատարի հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը պահանջում է ՊՆ երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատարի հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, Պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Պողոս Լյովայի Պողոսյանի հետ փոխկապակցված անձանցից (Պողոս Պողոսյանը մահացել է 2024 թվականին) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 2 անշարժ գույք Երևան քաղաքում
  • 451 միլիոն 540 հազար դրամ:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում