Հայաստանի թիմը՝ «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի հաղթող

2 րոպեի ընթերցում

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի ազգային փուլում հաղթող ճանաչված «Լուսերուն» թիմը հաղթանակ է գրանցել նաև եվրոպական հարթակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթն իրականացնում է Գրականության և արվեստի թանգարանը։

Եվրոպայում ամենամեծ մասնակցային մշակութային ծրագրի՝ «Եվրոպական ժառանգության օրերի» կայքը պաշտոնապես հրապարակել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի այս տարվա հաղթող երկրների անունները: 13 մասնակից երկրներից հաղթող են ճանաչվել Հայաստանի, Լատվիայի, Ուկրաինայի, Չեռնոգորիայի և Իսպանիայի երիտասարդների ներկայացրած աշխատանքները:

ՀՀ Աբովյան քաղաքը ներկայացնող «Լուսերուն» (լույսի սերունդ) թիմը ներկայացրել էր Գառնիի տաճարի վերաբերյալ ինտերակտիվ կրթական խաղ-վիկտորինա, որն ավելի վաղ հաղթող էր ճանաչվել ներհայաստանյան մրցույթում՝ ընտրվելով մի քանի տասնյակ աշխատանքներից որպես հաղթող:

Հաղթողները 2026 թ. մայիսին կմեկնեն Ստրասբուրգ: 

Ստեղծագործական մրցույթն արդեն երրորդ տարին է՝ անցկացվում է Գրականության և արվեստի թանգարանում: Նախորդ երկու տարիների հանրապետական փուլում հաղթած թիմերը ևս հաղթանակ են գրանցել եվրոպական փուլում և մեկնել Ֆրանսիա` ներկայացնելու իրենց աշխատանքները:

Մրցույթը ամենամյա է. նոր շրջափուլի վերաբերյալ կհայտարարվի առաջիկայում:

Հայերեն

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին