ԱԹՍ-ն հարվածել է Օմանի ամենամեծ նավահանգստին. զոհեր չկան
1 րոպեի ընթերցում

Օմանի իշխանությունները մարտի 3-ին հայտնել են, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Օմանի ամենամեծ նավահանգստին՝ Սալալային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ հղում անելով կառավարության մամուլի ծառայությանը։
Նաև հաղորդվում է, որ երկու անօդաչու թռչող սարք է խոցվել երկրի հարավ-արևմտյան Դոֆարի նահանգում։
Հարձակումների հետևանքով զոհեր կամ ավերածություններ չեն գրանցվել։
Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։
Մինչ այժմ Իրանը հարվածներ է հասցրել տարածաշրջանի ինը երկրի՝ Բահրեյնին, Իրաքին, Հորդանանին, Քուվեյթին, Օմանին, Կատարին, Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին։ Իրանական անօդաչու թռչող սարքը նաև հարվածել է Կիպրոսում գտնվող Մեծ Բրիտանիայի ավիաբազային։
Ավելի վաղ ԱԹՍ-ներ էին արձակվել Օմանի Դուքմի նավահանգստում վառելիքի պահեստարանների ուղղությամբ։