Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը աշակերտներին է ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության ակտիվ մասնակցության կարևորությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձի հոբելյանական միջոցառումների ծրագրով նախատեսված՝ հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ «Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը սկսվում է յուրաքանչյուրից․ արժեքներ և վարքագիծ» խորագրով հանդիպումների շրջանակում Հակակոռուպցիոն կոմիտեում հյուրընկալվել են ՀՀ Շիրակի մարզի մի շարք դպրոցների մոտ հինգ տասնյակ աշակերտներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են․ որ Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանն աշակերտներին  ներկայացրել է կառույցի աշխատանքը, հիմնական գործառույթներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։

Արմեն Ասատրյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսվի հենց կրթական միջավայրից՝ աշակերտների շրջանում խրախուսելով հակակոռուպցիոն մտածելակերպն ու նպաստելով ազնվության, պատասխանատվության արժեքների ձևավորմանը:

Կոմիտեի նախագահի տեղակալն անդրադարձել է 2025 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներին՝ ներկայացնելով արձանագրված արդյունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև դրանց շրջանակներում Կոմիտեի նախագահի կողմից սահմանված առաջիկա անելիքները, որոնց շարքում առանձնահատուկ կարևորություն է տրվել հակակոռուպցիոն կրթությանը՝ որպես համակարգային և երկարաժամկետ ազդեցություն ունեցող ուղղություն։

Արմեն Ասատրյանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ և կայուն պայքարը հնարավոր է հասարակության ակտիվ մասնակցությամբ՝ կարևորելով հատկապես երիտասարդների ներգրավվածությունն ու իրավագիտակցության բարձրացումը։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել ինտերակտիվ քննարկում, աշակերտները հնարավորություն են ունեցել բարձրաձայնել հետաքրքրող հարցերն ու իրենց մեկնաբանությամբ ներկայացնել կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող մի շարք երևույթներ, առօրյայում հանդիպող օրինակներ:

Հայերեն

OpenAI-ի և Anthropic-ի գործադիր տնօրենները կանչվել են Ավստրալիայի Սենատ ԱԲ թեմայով լսումների

Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան

Վանաձորում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը