Արաղչին չինացի գործընկերոջը հայտնել է, որ Իրանը թշնամանք չունի տարածաշրջանային երկրների հետ

3 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չինացի գործընկերոջ՝ Վան Իի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններից հետո Իրանում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Վան Ին Չինաստանի կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի զոհվելու կապակցությամբ։

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելն Իրանի դեմ հարձակման ժամանակ խախտել են միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները և մինչ օրս հարյուրավոր անմեղ քաղաքացիների մահվան պատճառ են դարձել։

Նա ընդգծել է Իրանի զինված ուժերի վճռականությունը երկրի ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու հարցում։

Անդրադառնալով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերին՝ Արաղչին մատնանշել է իրանցի երեխաների, այդ թվում՝ Մինաբ քաղաքի տարրական դպրոցում 168 աղջիկների սպանությունը, ինչպես նաև հիվանդանոցների վրա հարձակումները՝ ընդգծելով միջազգային հանրության պատասխանատվությունը՝ «վճռականորեն դատապարտելու ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան և իրանցի քաղաքացիական անձանց սպանությունները»։

Տարածաշրջանային հարաբերությունների վերաբերյալ նախարարը շեշտել է, որ «Իրանը թշնամանք չունի Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ և վճռականորեն տրամադրված է շարունակել բարիդրացիական հարաբերությունները նրանց հետ»։

«Իրանի պաշտպանական արձագանքը Պարսից ծոցի որոշ երկրներում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին չպետք է մեկնաբանվի որպես այդ երկրների վրա հարձակում, այլ որպես մեր օրինական արձագանք ագրեսիայի աղբյուրին և ծագմանը», - նշել է նա։

Իր հերթին, Վան Ին աջակցություն է հայտնել Իրանի կողմից իր ինքնիշխանության, անկախության և արժանապատվության պաշտպանությանը՝ կրկին դատապարտելով Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից իրականացված անօրինական հարձակումը։

Հայերեն Español Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի