Իրանին ամենաուժգին հարվածները դեռ առջևում են. Ռուբիո

2 րոպեի ընթերցում

Իրանի և ԱՄՆ-ի միջև այս պահին բանակցություններ չեն ընթանում, և Իրանին դեռ շատ ուժգին հարվածներ են սպասվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողների հետ զրույցում։

«Այս պահին չեն ընթանում (բանակցություններ)։ Միշտ էլ կան կառավարություններում աշխատող մարդիկ, որոնք կապ են հաստատում, սակայն պարզ չէ՝ արդյոք նրանք լիազորված են դա անելու թե ոչ։ Նրանք ահռելի վնասներ են կրում։ Ես մեր մարտավարական ջանքերի վերաբերյալ մանրամասներ չեմ հայտնի, բայց ԱՄՆ զինվորականների կողմից ամենաուժգին հարվածները դեռ առջևում են.... Ես չգիտեմ՝ որքան սա կտևի, բայց կտևի այնքան, որքան հարկավոր է մեր նպատակներին հասնելու համար, իսկ մենք կհասնենք մեր նպատակներին», - Ռուբիոյի խոսքերն է մեջբերում ԱՄՆ պետքարտուղարությունը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների գործողության նպատակն է վերացնել Իրանի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների և նրանց նավատորմի ներկայացրած սպառնալիքը, մասնավորապես՝ ռազմածովային ուժերի համար։ Բացի այդ, ըստ ԱՄՆ պետքարտուղարի, ԱՄՆ-ն նպատակ ունի ոչնչացնել Իրանի հրթիռային հնարավորությունները, որպեսզի նրանք չկարողանան այնքան հզորանալ և մեծացնել իրենց պաշտպանությունը, որ միջուկային զենք ստեղծեն։

Ռուբիոն նաև նշել է, որ ԱՄՆ-ն Իրանին կանխարգելիչ հարված է հասցրել, քանի որ գիտեր Իսրայելի կողմից նախապատրաստվող հարձակման մասին, որից հետո Իրանը հարվածներ կհասցներ տարածաշրջանում ամերիկյան ուժերին, ինչն ավելի մեծ թվով զոհերի կհանգեցներ։ ԱՄՆ պետքարտուղարի պնդմամբ՝ գոյություն ուներ ԱՄՆ-ի համար վերահաս վտանգ։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։ 

Իրան

ԱՄՆ-ն հարվածել է Իրանին, քանի որ Իսրայելը պատրաստվում էր գրոհի, հայտնել են Ռուբիոն և Ջոնսոնը

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով