Իրան

ԱՄՆ-ն հարվածել է Իրանին, քանի որ Իսրայելը պատրաստվում էր գրոհի, հայտնել են Ռուբիոն և Ջոնսոնը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հարվածել է Իրանին, քանի որ Իսրայելը պատրաստվում էր գրոհի, հայտնել են Ռուբիոն և Ջոնսոնը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ին անմիջական վտանգ էր սպառնում, քանի որ Վաշինգտոնը գիտեր, որ Իսրայելը պլանավորում է հարվածել Իրանին, հետևաբար, Իրանը կպատասխաներ՝ հարձակվելով տարածաշրջանում ամերիկյան ուժերի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ Ռուբիոն այս մասին ասել է Կոնգրեսում լսումներից առաջ։

Գաղտնի լսումներից հետո նման հայտարարություն է արել նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։

«Քանի որ Իսրայելը վճռել էր գործել ԱՄՆ-ի հետ կամ առանց նրա, մեր գլխավոր հրամանատարը և վարչակազմը շատ բարդ որոշում ունեին ընդունելու»,- ասել է Ջոնսոնը։

Կոնգրեսի առջև լսումներին Մարկո Ռուբիոյից բացի մասնակցել են նաև պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը և ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնը։

Դեմոկրատները հայտարարել են, որ ըստ ԱՄՆ սահմանադրության՝ միայն Կոնգրեսը և ոչ թե նախագահը կարող է պատերազմն հայտարարել, հետևաբար, առանց օրենսդիրների հավանության, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չպետք է ռազմական գործողություններ ծավալեր Իրանում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում