Հայաստանն Իսպանիայում անցկացվող «Համաշխարհային բջջային կոնգրես 2026»-ին ներկայանում է միասնական տաղավարով

2 րոպեի ընթերցում

Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում մարտի 2-ին մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2026» (Mobile World Congress 2026) միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով միջոցառմանը մասնակցում է չորրորդ անգամ՝ հնարավորություն ընձեռելով ոլորտային կազմակերպություններին որպես այցելու մասնակցել ցուցահանդեսին, ներկայացնել իրենց կողմից առաջարկվող արտադրանքն ու լուծումները, ինչպես նաև հաստատել նոր գործարար կապեր միջազգային գործընկերների հետ։ 

Նախարարությունից հայտնում են, որ ցուցահանդեսին մասնակցում են 15 հայկական տեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք ցուցադրում են կապի նորագույն տեխնոլոգիաներ, արհեստական բանականության լուծումներ և այլն։

Տաղավարում ներկայացված են նաև ԲՏԱ նախարարության ծրագրերը, «Հայաստանի ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը, «Ինժեներական քաղաք» ծրագիրը, ինչպես նաև ՀՀ կառավարության, Firebird և NVIDIA համագործակցության ծրագիրը։ 

Ցուցահանդեսին հայկական պատվիրակությունը գլխավորում է ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Նրա մասնակցությամբ նախատեսվում են մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ, ոլորտային միջոցառումներ և քննարկումներ՝ ուղղված միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնմանը և տեխնոլոգիական ոլորտում նոր նախաձեռնությունների առաջմղմանը։

«Համաշխարհային բջջային կոնգրես»-ը  աշխարհի խոշորագույն և հեղինակավոր տեխնոլոգիական հարթակներից մեկն է, որը համախմբում է հազարավոր ընկերությունների, ստարտափների և ոլորտի առաջատար մասնագետների տարբեր երկրներից։ Միջոցառումը ներառում է նաև ոլորտային համաժողովներ, կլոր սեղան- քննարկումներ, օտարերկրյա պետական բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև մի շարք միջազգային դերակատարների մասնակցությամբ պանելային քննարկումներ, որոնք հնարավորություն կընձեռեն մասնակիցներին գործարար կապեր հաստատել ոլորտի ներկայացուցիչների և որոշում կայացնողների հետ։

Հայերեն English

ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողատարածքը. Դատախազություն

ՌԴ-ն և ԱՄՆ-ն շարունակում են ակտիվ աշխատանքը վարչակազմերի և հատուկ ծառայությունների գծով. Ռյաբկով

«Տելեգրամ»-ի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վիճաբանություն գազային ատրճանակի գործադրմամբ. երեք անձ ձերբակալվել է

Լուսինե Բադալյանի ճեպազրույցը

Վիլնյուսում տեղի է ունեցել «Հայկական փառատոն և տոնավաճառ» միջոցառումը

«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը դադարեցրել է առաքելությունն Իրանի մերձակայքում. CNN

Զանգերի կենտրոնի վերաբերյալ քրվարույթով ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Թրամփը հրահանգել է մինչև 2030 թվականը տիեզերական թռիչքների թիվը հասցնել տարեկան 1000-ի

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը միացել է Գեղարքունիքի մարզում դիտորդների պարեկությանը