Իրան

Իրանը հայտարարել է, որ կհարվածի Հորմուզի նեղուցով անցնող նավերին

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է, որ կհարվածի Հորմուզի նեղուցով անցնող նավերին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարությունը հայտարարել է, որ թույլ չի տա որևէ նավի անցնել Հորմուզի նեղուցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԻՀՊԿ-ի խորհրդական բրիգադի գեներալ Էբրահիմ Ջաբարիի համապատասխան հայտարարությունը տարածել է Իրանի պետական հեռուստաընկերությունը։

«Հորմուզի նեղուցը փակ է։ ԻՀՊԿ-ի ռազմաօդային ուժերի և բանակի նվիրված հերոսները կհրկիզեն այն նավերը, որոնք կփորձեն անցնել այնտեղով», - ասել է Էբրահիմ Ջաբարին։

Նա հավելել է, որ ԻՀՊԿ-ն «թույլ չի տա, որ տարածաշրջանից դուրս բերվի անգամ մեկ կաթիլ նավթ»։

Հորմուզի նեղուցն  ընկած է Օմանի և Իրանի միջև։ Համաշխարհային նավթի մատակարարումների 20%-ն անցնում է այս նեղուցով։ Սաուդյան Արաբիան, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը և Իրաքը իրենց նավթի մեծ մասն արտահանում են Հորմուզի նեղուցով, հիմնականում՝ դեպի Ասիա։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։ 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում