Իրավունք

Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից հօգուտ Հայաստանի բռնագանձել Հյուսիսային պողոտայում գտնվող 2 բնակարան

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից հօգուտ Հայաստանի բռնագանձել Հյուսիսային պողոտայում գտնվող 2 բնակարան

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էռնեստ Միխայելի Սողոմոնյանից և նրա կնոջից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող 2 անշարժ գույք, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը կազմում է 236 միլիոն դրամ.
  • 8 միլիոն 50 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ:
Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում