Իրան

Կատարը հայտարարել է իրանական Սու-24 ինքնաթիռներ խոցելու, հրթիռներ ու ԱԹՍ-ներ որսալու մասին

1 րոպեի ընթերցում

Կատարը հայտարարել է իրանական Սու-24 ինքնաթիռներ խոցելու, հրթիռներ ու ԱԹՍ-ներ որսալու մասին

Կատարի զինված ուժերը խոցել են երկու իրանական ինքնաթիռ և որսացել են երկրի դեմ ուղղված մի քանի հրթիռ ու անօդաչու թռչող սարք: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Qatar լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: 

Ըստ Կատարի պաշտպանության նախարարության՝ Կատարի ռազմաօդային ուժերը խոցել են Իրանից մոտեցող 2 Սու-24 կործանիչներ։ Հակաօդային պաշտպանությունը որսացել է 7 բալիստիկ հրթիռ, ռազմաօդային ուժերը և ռազմածովային ուժերը խփել են 5 անօդաչու թռչող սարք, որոնք թիրախավորել են երկրի տարբեր վայրեր։

 

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում