Քաղաքականություն

Իրանը ցանկանում է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հասնի սահմանված նպատակներին

2 րոպեի ընթերցում

Իրանը ցանկանում է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հասնի սահմանված նպատակներին

Իրանի նպատակն է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հասնի սահմանված նպատակներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում մարտի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Մեր ցանկությունն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հասնի սահմանված նպատակներին։ Եվ այնպես լինի, որ երկու կողմերի շահերն էլ այդ շրջանակներում հաստատվեն և պահպանվեն»,- ասել է դեսպանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այն պարագայում, երբ Իրանը պատերազմի մեջ է, շարունակո՞ւմ է պահպանվել երկրի այն կարմիր գիծը, որ Իրանի համար անընդունելի են  տարածաշրջանում գեոպոլիտիկ փոփոխությունները, դեսպանն ընդգծեց. «Այն կարմիր գիծը, որ մեր կողմից հայտարարվել է, և դա տարածաշրջանում գեոպոլիտիկ փոփոխությունների բացառումն է, պահպանվում է, և դրանում որևէ փոփոխություն չի եղել։ Պատերազմի մեջ լինենք, թե չլինենք, այդ կարմիր գիծը իր տեղում է և պահպանվում է»։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ը հարվածներ են հասցրել Իրանին: Թեհրանը պատասխան գործողություններ է սկսել, ինչից հետո հակամարտությունը վերածվել է ռազմական բախման և իրավիճակի սրման ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: Իրանն ու Իսրայելն անմիջապես, հետագայում նաև այլ երկրներ հայտարարել են օդային տարածքները փակելու մասին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում