Իրան

ԻՊԲ-ն հաստատել է Բեյրութում «Հեզբոլլահ»-ի հետախուզության շտաբի պետի ոչնչացումը

1 րոպեի ընթերցում

ԻՊԲ-ն հաստատել է Բեյրութում «Հեզբոլլահ»-ի հետախուզության շտաբի պետի ոչնչացումը

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաստատել է Բեյրութում «Հեզբոլլահ» շարժման հետախուզության շտաբի պետի ոչնչացումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԻՊԲ-ն հաղորդագրություն է տարածել իր Telegram ալիքում:

«ԻՊԲ-ն հիմա հաստատում է, որ գիշերը (կիրակի) Բեյրութում ճշգրիտ հարվածի հետևանքով ոչնչացվել է ահաբեկիչ Հուսեյն Մաքլեդը, որը զբաղեցնում էր «Հեզբոլլահ»-ի հետախուզության շտաբի պետի պաշտոնը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Լիբանանում գործող «Հեզբոլլահ»-ը մարտի 2-ին իսրայելական կողմի դեմ կրակ է բացել ՝ ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության։

Ի պատասխան դրա՝ Իսրայելը հարձակումներ է իրականացրել Լիբանանի տարբեր հատվածներում, ինչի հետևանքով զոհվել է 31 մարդ,  վիրավորվել՝ գրեթե 150-ը։

Այս հարվածների պատճառով Լիբանանում բոլոր կրթական հաստատությունները փակվել են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում