Իրան

Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ զոհված զինծառայողների թիվը հասել է 4-ի

1 րոպեի ընթերցում

Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ զոհված զինծառայողների թիվը հասել է 4-ի

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության ընթացքում Իրանի պատասխան հարվածներից ամերիկացի զինծառայողների շրջանում զոհերի թիվը հասել է 4-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

X հարթակում գրառման մեջ հրամանատարությունը նշում է, որ զոհվել է Իրանի առաջին հարվածների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից մեկը։

CENTCOM-ը հավելել է, որ խոշոր մարտական գործողությունները շարունակվում են։

Ավելի վաղ հաղորդվել էր ամերիկացի զինծառայողների շրջանում 3 զոհի, 5 ծանր վիրավորի մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինծառայողների շրջանում կարող են ավելի շատ զոհեր լինել։ Նա նաև խոստացել է, որ վրեժ կլուծի նրանց մահվան համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում