Պակիստանում 24 մարդ է զոհվել Իրանին հարվածների դեմ բողոքի ցույցերի ընթացքում
1 րոպեի ընթերցում

Պակիստանում առնվազն 24 մարդ է զոհվել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեմ բողոքի ակցիաների ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ մարտի 1-ին բողոքի ցույցեր են տեղի ունեցել երկրում ԱՄՆ հյուպատոսությունների մոտ այն բանից հետո, երբ հաստատվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Որոշ քաղաքներում ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների։
Միայն Կարաչիում զոհվել է առնվազն 10 մարդ։
Պակիստանի իշխանությունները մի քանի տարածաշրջանում պարետային ժամ են սահմանել: