Բարձր արտադրողականությամբ արհեստական բանականության սարքավորումների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է. Մխիթար Հայրապետյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ բարձր արտադրողականությամբ արհեստական բանականության սարքավորումների (GPU) առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մխիթար Հայրապետյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Սա կարևոր քայլ է ՀՀ կառավարության «ԱԲ գործարանների պարտեզ» հայեցակարգի կյանքի կոչման և մեր երկրի՝ հաջորդ սերնդի ԱԲ տվյալների ենթակառուցվածքի ստեղծման ճանապարհին։ Այս սարքավորումների ներմուծումը մեր տեսլականի իրագործումն է և վճռական քայլ՝ ապագայի տեխնոլոգիաների ձևավորման մեջ Հայաստանի տեղը սահմանելու ճանապարհին։

Այս փուլը հաջորդում է Գագարինում ԱԲ տվյալների կենտրոն կառուցող Eleveight AI ընկերության ղեկավարության հետ ամիսներ առաջ մեր ունեցած ռազմավարական հանդիպմանը, որի ընթացքում բարձր արտադրողականությամբ ԱԲ ենթակառուցվածքների ընդլայնումը, ինչպես նաև տեխնոլոգիաների հասանելիության ու մատչելիության բարձրացումը սահմանել ենք որպես մեր ազգային առաջնահերթություններից մեկը։

Այս ենթակառուցվածքը կներգրավի տեղական նորարարներին, կհզորացնի մեր հաշվարկային կարողությունները և կխթանի թվային փոխակերպումը թե՛ հանրային, թե՛ մասնավոր հատվածներում»,- գրել է նախարարը։

Հայերեն English Русский 中文

Պրոֆեսիոնալիզացիան՝ սոցիալական ոլորտի առաջընթացի ապահովման համար կարևոր պայման. սոցիալական աշխատողի օրվան ընդառաջ մեկնարկել է երկօրյա համաժողով

Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում ՌԴ պատվիրակությունը կգլխավորի Մեդինսկին

Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Երևանում մեկնարկել է «Silicon Mountains 2026» երկօրյա համաժողովը, որի շրջանակում կայացավ Expo-ի բացման արարողությունը

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը

Մոնթե Մելքոնյան փ.46/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում

Մեկնարկում է «Հայկական գինու շաբաթ» արշավը

Սիրիայում հեղեղումների հետևանքով զոհեր են գրանցվել

Մեկնարկել է ՀՀ վարչապետի և Եվրախորհրդարանի նախագահի հանդիպումը

Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Խորվաթիայի վարչապետի հետ