Վարդենիս համայնքի Լուսակունք բնակավայրում բացվել է սոցիալ-կրթական կենտրոն

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Լուսակունք գյուղում բացվել է  «Հարեհաս» սոցիալ-կրթական կենտրոն, որը թվով չորրորդն է Գեղարքունիքի մարզում և հանդիսանում է համայնքային զարգացմանն ուղղված համակարգային և երկարաժամկետ նախաձեռնության հերթական քայլը։

Կենտրոնի  բացման արարողությանը մասնակցել են  Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը և համայնքապետարանի ղեկավար կազմը, Լուսակունքի վարչական ղեկավար Վահան Պետրոսյանը, Լուսակունք գյուղի բնակիչներ։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Հարեհաս» ծրագիրը կրթության միջոցով համայնքների վերածննդի և հզորացման եզակի մոդել է, որի առաքելությունն է բացահայտել և զարգացնել բնակավայրերում ապրող կանանց ներուժը՝ նրանց տրամադրելով ժամանակակից գիտելիքներ, մասնագիտական հմտություններ և առաջնորդության կարողություններ։ 

«Լուսակունքում բացված նոր կենտրոնը դառնալու է համայնքի կրթական, սոցիալական և զարգացման կարևոր հարթակ, որտեղ կանայք և համայնքի բնակիչները հնարավորություն կունենան մասնակցելու բազմաբնույթ կրթական ծրագրերի, ձեռք բերելու մասնագիտական հմտություններ, զարգացնելու իրենց բիզնես գաղափարները և ձևավորելու կայուն ապագայի հիմքերը։ Կենտրոնում իրականացվելու են համակարգված դասընթացներ՝ ներառյալ մասնագիտական և ձեռնարկատիրական կրթություն, ֆինանսական գրագիտություն և բիզնես նախագծերի մշակում, թվային և տեխնոլոգիական հմտությունների զարգացում, առաջնորդության և համայնքային նախաձեռնությունների ձևավորում, ինչպես նաև ստեղծարար և հոգեբանական զարգացման ծրագրեր»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։ 

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը