Մարզեր

Գեղարքունիքում շարունակվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում շարունակվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքները

Գեղարքունիքի մարզում 2026 թվականի մարտի 2-ի գիշերային ժամերին ու առավոտյան շարունակվել են ձյան տեղումները, որոնք ուղեկցվել են բքերով, ինչի հետևանքով դժվարանցանելի վիճակ է առաջացել տրանսպորտային երթևկության համար։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, մարտի 2-ի ժամը 10-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում փակ ճանապարհներ չկան։ 

Ձյան տեղումների, ուժեղ քամու և սաստիկ բքերի պատճառով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել Վարդենյաց լեռնանցքում և  մի շարք բարձրլեռնային բնակավայրեր տանող ճանապարհներին։ 

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները մարզի ողջ տարածքում շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում