Իրան

ԱՄԷ-ում մնացած Իտալիայի պաշտպանության նախարարը երկիր կվերադառնա ռազմական չվերթով

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ում մնացած Իտալիայի պաշտպանության նախարարը երկիր կվերադառնա ռազմական չվերթով

Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոսետտոն, ով օդային տարածքի փակվելու պատճառով մնացել էր Միացյալ Արաբական Էմիրություններում, հայտարարել է, որ Դուբայից Հռոմ է վերադառնում ռազմական չվերթով։

«Ես վերադառնում եմ Իտալիա՝ երեկվանից շարունակելով զբաղվել բարդ իրավիճակով, օգտագործելով բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է նախարարը X-ում։

Կրոսետտոն մնացել էր Դուբայում Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի սկսած հարձակումներով պայմանավորված օդային տարածքի փակման պատճառով։ Նա ԱՄԷ-ում էր իր ընտանիքի հետ։

Նախարարը հրապարակման մեջ նշել է, որ ոչ ոք չէր սպասում այնպիսի սցենարի, որի դեպքում իրանական կողմի համար Դուբայը կդառնար թիրախ՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում