Արաղչին Պարսից ծոցի երկրներին խնդրել է ըմբռնումով մոտենալ Իրանի հարվածներին

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Պարսից ծոցի իր գործընկերներին խնդրել է ըմբռնումով մոտենալ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումից հետո Թեհրանի  պատասխան հարվածներին։ Նրա խոսքով՝ այս հարվածներն ուղղված են միայն ԱՄՆ ռազմակայանների և անձնակազմի դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Al Jazeera-ի հետ հարցազրույցում։

«Ես կցանկանայի, որ նրանք հասկանային, որ այն, ինչ կատարվում է տարածաշրջանում, մեր մեղքով չէ», - ասել է Արաղչին։

Նա հավելել է, որ իր պաշտոնակիցները հիմնականում «գոհ չէին»։

Իրանի ԱԳ նախարարը նաև ասել է, որ երկրի ռազմական ստորաբաժանումները «որոշ առումով մեկուսացված են և գործում են նախապես տրված ընդհանուր հրահանգների հիման վրա»։

«Ես խոսել եմ մեր ռազմական ղեկավարների և հրամանատարների հետ, որպեսզի նրանք զգույշ լինեն իրենց թիրախների ընտրության հարցում», - ասել է դիվանագետը։

Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանը հարվածներ է հասցրել մերձավորարևելյան մի քանի երկրի, այդ թվում՝ Բահրեյնում և Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Սակայն հարվածները հասել են նաև ռազմական օբյեկտներից դուրս գտնվող տարածքներին, այդ թվում՝ Բահրեյնում գտնվող հյուրանոցներից մեկին, Քուվեյթի միջազգային օդանավակայանին։ Օմանը, որը Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում միջնորդի դեր էր կատարում, հայտարարել է, որ Դուքմի նավահանգիստը գրոհի է ենթարկվել երկու անօդաչու թռչող սարքերով։

Հայերեն Français

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը