Իսրայելը հայտնել է Իրանի կողմից իր դեմ հրթիռային հարվածի նոր ալիքի մասին
1 րոպեի ընթերցում

Իսրայելի զինվորականները Իրանի կողմից հրթիռային հարվածների նոր ալիք են ֆիքսել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
«Հակաօդային պաշտպանության ուժերն անցել են օդային թիրախները որսալու գործողությունների։ Երկրի մի շարք շրջանների բնակչությունը նախազգուշացվել է ապաստարաններում թաքնվելու անհրաժեշտության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռների և ԱԹՍ-ներ-ի առաջին ալիքն ուղարկելու մասին։ Իրանը Իսրայելի ուղղությամբ հրթիռներ է արձակել՝ ի պատասխան այդ երկրի կողմից Իրանի մի քանի քաղաքներին հասցված հարվածների։ Իսրայելը հայտարարել էր, որ Իրանին հասցված հարվածները կանխարգելիչ բնույթ են կրել։ Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությանը միացել է նաև ԱՄՆ-ն։