Միացյալ Նահանգներ

Պետքարտուղարությունն Իսրայելում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մի մասին կարգադրել է հեռանալ

1 րոպեի ընթերցում

Պետքարտուղարությունն Իսրայելում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մի մասին կարգադրել է հեռանալ

Պետքարտուղարությունը կարգադրել է Իսրայելից հեռանալ ԱՄՆ դիվանագետների ընտանիքների անդամներին և դեսպանության այն աշխատակիցներին, որոնք զբաղված չեն հույժ կարևոր պարտականությունների կատարմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Իսրայելում ԱՄՆ դեսպանության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Անվտանգության հետ կապված ռիսկերի պատճառով Պետքարտուղարությունը փետրվարի 27-ին արտոնել է Իսրայելում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության այն աշխատակիցների մեկնումը, որոնք զբաղված չեն հույժ կարևոր պարտականությունների կատարմամբ, ինչպես նաև ԱՄՆ կառավարության աշխատակիցների ընտանիքների անդամների մեկնումը», - ասվում է հայտարարության մեջ:

Գերատեսչությունը նաև խորհուրդ է տալիս վերանայել դեպի Իսրայել և Արևմտյան ափ մեկնումները՝ «ահաբեկչության և քաղաքացիական անհանգստության պատճառով», ինչպես նաև չմեկնել Գազայի հատված, Իսրայելի հյուսիս և Եգիպտոսի հետ սահմանի մի հատված։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում