Մեր ընկալումն այն է, որ մենք ենք մեր երաշխավորը. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հնչող տեսակետներին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացում պետք է մեկից ավելի երաշխավորներ լինեն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության մասին շատ են խոսում այն մասին, որ թող մեկից ավելի երաշխավորներ լինեն և այլն և այլն։  

Իմ կարծիքով՝սա մեր հին մտածողության արդյունք է։ Որովհետև մենք մոռանում ենք, որ մենք դե յուրե պարտավորությամբ արձանագրված անվտանգության երաշխավոր ենք ունեցել։ Տարածաշրջանային խնդիրների հետ առերեսվելիս՝ մեր առաջնային ռեակցիաները մոտավորապես եղել են հետևյալը՝ իսկ ո՞ւմ մենք պետք է զանգենք։ Սա եղել է մեր առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ ռեակցիան, բայց մի x պահի մենք հասկացել ենք, որ դա սխալ մոտեցում է։

Եվ քաղաքական հիմնական փոփոխությունը, որ մեզանում տեղի է ունեցել, այն է, որ մենք հասկացել ենք՝  պրոբլեմը մերն է, և մենք ենք մեր պրոբլեմի տերը։ Հետևաբար, մեր հոգսն է այդ պրոբլեմը լուծելը։ Եվ  մենք գնացել ենք, մեր պրոբլեմները լուծել ենք, այդ թվում՝ ինքներս մեր ցավը կրկնապատկելով, երբեմն եռապատկելով, երբեմն հնգապատկելով երբեմն տասնապատկելով, որովհետև հասկացել ենք, որ ցավը մերն է, մենք պետք է բուժենք, քանի որ այդ ցավը ուրիշին չի ցավեցնում, դա մեզ է ցավեցնում։ Եվ, հետևաբար, մեր ընկալումն այն է, որ մենք ենք մեր երաշխավորը՝ աշխարհը և իրադրությունն ու մեր պրոբլեմն ընկալելու ընդունակությամբ և մեր պրոբլեմին լուծումներ գտնելու ընդունակությամբ»,- ասել է ՀՀ վարչապետը։

Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, որի դրույթները մինչ այդ արդեն համաձայնեցրել էին։  Նույն օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ հռչակագիր էին ստորագրել։

Հայերեն العربية English Español Français

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել