Աֆղանստանի և Պակիստանի բախումների ֆոնին Չինաստանը և Թուրքիան ընդգծել են խաղաղության կարևորությունը

3 րոպեի ընթերցում

Աֆղանստանի և Պակիստանի միջև բազմաթիվ զոհերի պատճառ դարձած բախումների ֆոնին Չինաստանն ու Թուրքիան ընդգծել են երկխոսության և կայունության կարևորությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պեկինը խորապես մտահոգված է Աֆղանստանի և Պակիստանի սահմանին լարվածության սրմամբ։ Չինաստանը կոչ  է արել երկու կողմերին կարգավորել տարաձայնություններն ու վեճերը երկխոսության և բանակցությունների միջոցով։

«Չինաստանն իր սեփական ուղիներով աշխատում է հակամարտության միջնորդության ուղղությամբ և պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ երկկողմ կապերի լիցքաթափման և բարելավման գործում։ Որպես հարևան և բարեկամ՝ Չինաստանը խորապես մտահոգված է սրմամբ և վշտացած է հակամարտության հետևանքով զոհերի համար»,- ասել է ԱԳ նախարարության խոսնակ Մաո Նինը։

Նա հավելել է, որ «ցանկացած սրում վնաս և կորուստներ կպատճառի երկու կողմերին էլ»։

Հայտարարության մեջ նշվել է, որ թշնամանքի դադարեցումը «բխում է երկու երկրների և ժողովուրդների հիմնարար շահերից և կարող է օգնել պահպանել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»։

Թուրքիան ևս արձագանքել է ստեղծված իրադրությանը։ Երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի իր գործընկեր Իսհաք Դարի հետ։ Վերջինս նշել է, որ պակիստանյան ուժերն արձագանքել են «աֆղանական ագրեսիային»։

«Երկու առաջնորդներն էլ ընդգծել են տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը և համաձայնել են սերտորեն ներգրավված մնալ իրադարձությունների զարգացման ընթացքում», - նշել է Պակիստանի ԱԳ նախարարությունը X-ում գրառման մեջ։

Ավելի վաղ Դարը նմանատիպ զրույց էր ունեցել Սաուդյան Արաբիայի իր գործընկեր Ֆեյսալ բին Ֆարհան աս-Սաուդի հետ։

Աֆղանստանի ազգային հեռուստատեսությունը հաղորդել է, որ Պակտիկայի նահանգում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ կին և երկու դպրոցական երեխա։ Հաղորդագրությունում նշվում է, որ ևս յոթ մարդ վիրավորվել է բնակելի տան վրա ռումբի ընկնելուց հետո։

AFP լրատվական գործակալությունը հաղորդել է, որ փետրվարի 27-ին ավելի վաղ Աֆղանստանի և Պակիստանի միջև գտնվող խոշոր սահմանային անցակետում լսվել են կրակոցներ և հրետակոծություններ։

Ավելի վաղ Պակիստանից հայտնել են, որ իրենց գործողությունների ընթացքում սպանվել է 133 թալիբ զինյալ։ Իսկ Աֆղանստանը հայտնել է պակիստանցի 55 զինվորի սպանելու մասին։

Իսլամաբադը պնդում է, որ Քաբուլն ապաստան է տալիս Պակիստանում հարձակումներ իրականացնող զինյալների։ Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ը հերքել է այս մեղադրանքները՝ նշելով, որ Պակիստանի անվտանգությունը նրանց ներքին խնդիրն է։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է աջակցել Աֆղանստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորմանը։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն