Մշակույթ

Դասական երգեցողության համաքոլեջային մրցույթ-փառատոն՝ նվիրված անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին

1 րոպեի ընթերցում

Դասական երգեցողության համաքոլեջային մրցույթ-փառատոն՝ նվիրված անվանի օպերային երգիչ  Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի և «Արտպրոգրես» մշակութային ՀԿ նախաձեռնությամբ մարտի 21-22-ը կանցկացվի դասական երգեցողության համաքոլեջային մրցույթ-փառատոն՝ նվիրված ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ փառատոնին կարող են մասնակցել Հայաստանում գործունեություն իրականացնող արվեստի և երաժշտական քոլեջների «Դասական երգեցողություն» մասնագիտությամբ սովորող ուսանողները: Փառատոնն անցկացվում է երկու խմբով՝ համապատասխանաբար  առաջին և երկրորդ, երրորդ և չորրորդ կուրսերի ուսանողների համար։

Փառատոնի կանոնակարգին և հայտադիմումին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ՝ (010) 285-320, (+374) 91 781-370 հեռախոսահամարներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում