Եկամուտների հայտարարագրման գործընթացը պարզեցվել է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում մարտի 2-ից քաղաքացիները կարող են հայտարարագրել 2025 թվականի իրենց եկամուտները։ Մինչ այդ ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով սահմանվեցին, թե որ եկամուտները ենթակա չեն լինի հայտարարագրման։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանը նշեց, որ եկամուտների հայտարարագրման գործընթացը պարզեցնելու համար, կառավարությունը փոփոխություններ է կատարել եկամուտների հայտարարագրման գործընթացում։

Մասնավորապես, եթե նախկինում մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները քաղաքացիները կարող էին չհայտարարագրել, ապա այժմ նոր որոշմամբ այդ շեմը բարձրացվել է և սահմանվել է 1 մլն դրամ։ Ընտանիքի անդամ չհամարվող անձանցից փոխանցած միանվագ մինչև 1 միլիոն դրամ գումարները քաղաքացիները կարող են չհայտարարագրել։ Դա ամսակա՞ն, թե՞ տարեկան կտրվածքով է։

«Նման խնդիր չկա։ Խոսքը տվյալ գործարքի մասին է։ Այսինքն՝ եթե մեկ ամսվա ընթացքում հարազատների, ընկերների, ընտանիքի անդամների կողմից 3 անգամ 500 հազար դրամ է փոխանցվում, ապա միևնույն է, դա չի հայտարարագրվում, որովհետև մեկ անգամյա գործարքի արժեքը չի գերազանցել 1 մլն դրամը»,-ասաց Արթուր Ալեքսանյանը։

Եթե գործարքի չափը 1 մլն դրամը գերազանցում է, ապա դա հայտարարագրման ենթակա է, սակայն չի նշանակում, որ հարկվելու է։

«Խոսքը վերաբերում է չհարկվող եկամուտներին։ Օրինակ, բարեկամն ու ընկերները գումար են փոխանցում ու 1 մլն դրամը գերազանցում է, ապա կհայտարարագրվի, բայց չի հարկվի»,-ասաց Արթուր Ալեքսանյանը։

Եթե ամեն դեպքում կլինեն ռիսկեր, դեպքեր, երբ քաղաքացին աշխատանք  կկատարի, ծառայություններ կմատուցի ու դրա դիմաց կստանա վարձատրություն, դա կներկայացնի, թե իբր փոխանցումը ընտանիքի անդամն է կատարել, ապա այդ դեպքում ուսումնասիրություններ կարվեն ու հետևանքներ կառաջանան։

Հիմնական նպատակը համակարգը հնարավորինս պարզեցնելն է, որ քաղաքացիները եկամուտները հայտարարագրելիս բարդ գործընթացների միջով չանցնեն։ 

Հայերեն

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ

Թրամփը հայտարարել է ՌԴ-ից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու պայմանավորվածության մասին