Իրան

Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները

Ժնևում չորսժամյա ընդմիջումից հետո վերսկսվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է իրանական ISNA լրատվական գործակալությունը։

«Իրան-ԱՄՆ բանակցությունները, որոնք ընդմիջվել էին՝ պատվիրակությունների կողմից իրենց երկրների իշխանությունների հետ խորհրդակցությունների համար, վերսկսվել են», - նշել է լրատվամիջոցը։

Նշվում է, որ բանակցություններն ընթանում են Ժնևում՝ Օմանի արտաքին գործերի նախարարի նստավայրում։

Բանակցություններում Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում