Մարզեր

Կապիտալ նորոգման է ենթարկվում Ձորագյուղի մանկապարտեզի շենքը

1 րոպեի ընթերցում

Կապիտալ նորոգման է ենթարկվում Ձորագյուղի մանկապարտեզի շենքը

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 2026 թվականի հունվարից մեկնարկել և ընթանում են մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ձորագյուղի վարչական ղեկավար Արարատ Սաֆարյանը, Ձորագյուղի մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում  է 292 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեի միջոցներից։

Կապիտալ նորոգման ծրագրով նախատեսվում է բոլոր հին դռների ու լուսամուտների քանդում ու նորերի տեղադրում, հատակի, սանհանգույցների նորացում, պատերի ներքին ու արտաքին հարդարում, այլ աշխատանքներ։ Կապիտալ նորոգման չի ենթարկվում միայն տանիքը, որը նախորդ տարիներին իրականացված ծրագրով ենթարկվել է հիմնանորոգման ։

Շինարարությունը նախատեսվում է իրականացնել 130 օրացուցային օրերի ընթացքում։

Ձորագյուղի մանկապարտեզն այժմ, ելնելով շինարարության ընթացքից, տեղափոխվել և գործում է այլ տարածքում, գյուղի սեփական առանձնատներից մեկում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում