Իրան

Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա»

1 րոպեի ընթերցում

Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա»

Իրանը Ժնևի միջուկային բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին «Ալ Ջազիրա»-ին ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։

«Մեր առաջարկը հաստատում է, որ ուրանի հարստացումը ինքնիշխան իրավունք է և ենթադրում է հարստացման սառեցում սահմանափակ ժամանակահատվածով», - ասել է հեռուստաալիքի աղբյուրը։

Իրանի առաջարկը ներառում է նաև ուրանի մակարդակը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո ցածր մակարդակի իջեցնելը։

Աղբյուրը հավելել է, որ Թեհրանի նախաձեռնությունը կենտրոնանում է ԱԷՄԳ-ի հսկողության ներքո երկրի միջուկային ծրագրի թափանցիկության, ինչպես նաև Վաշինգտոնի հետ ընդհանուր շահերի հետապնդման վրա, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում։

Նա նշել է, որ առաջարկը ներառում է տեխնիկական և գործնական ուղղություններ, ինչպես նաև տվյալներ, որոնք ցույց են տալիս միջուկային զենք ձեռք բերելու ցանկության բացակայությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում