Մեդինսկին հայտարարել է, որ ՌԴ-ն 1000 զոհված ուկրաինացի զինվորականի մարմին է հանձնել Կիևին
1 րոպեի ընթերցում

Մոսկվան Կիևին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի 1000 զոհված զինծառայողի մարմին, փոխարենը ստացել է ռուսաստանցի 35 զինվորականի մարմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին իր Telegram ալիքում:
Զոհված զինծառայողների մարմինների փոխանակումը հաստատել են նաև Ուկրաինայի համակարգման շտաբում։ Ըստ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականի՝ Համակարգման շտաբը շնորհակալություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին փոխանակմանը նպաստելու համար։
Նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել հունվարի 29-ին։ Այդ ժամանակ ևս Ռուսաստանն Ուկրաինային էր հանձնել Ուկրաինայի զինված ուժերի 1000 զոհված զինծառայողի մարմին, փոխարենը ստացել էր ռուսաստանցի 35 զինվորականի մարմին:
Կարդացեք հոդվածը` Русский