Մարզեր

Գավառի Հ․Թալալյանի անվան երաժշտական դպրոցը դրամաշնորհով ձեռք է բերել տեխնիկա և երաժշտական գործիքներ

2 րոպեի ընթերցում

Գավառի Հ․Թալալյանի անվան երաժշտական դպրոցը դրամաշնորհով ձեռք է բերել տեխնիկա և երաժշտական գործիքներ

Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանը 2024 և 2025 թվականներին Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցին կապիտալ և ընթացիկ դրամաշնորհներ է հատկացրել՝ դպրոցում առկա խնդիրներին լուծում տալու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, ֆինանսական հատկացումները կատարվել են համայնքի բյուջեից։ Դպրոցը դրամաշնորհով ձեռք է բերել անհրաժեշտ գույք, տեխնիկա և երաժշտական գործիքներ։

2024 թվականին հատկացված 1 միլիոն  360 հազար դրամ կապիտալ դրամաշնորհով  դպրոցը ձեռք է բերել սառնարան, 3 գրասեղան, խոսափող, պլաստիկ դհոլ, պահարան, բազմոց, բազկաթոռ, հայելիներ և ջահ։ Ընթացիկ դրամաշնորհով էլ ձեռք են բերվել բեմական հագուստներ, ձայնարկիչ, աշակերտական սեղան-աթոռներ՝ 700 հազար դրամ արժեքով։

Դպրոցին դրամաշնորհային հատկացումներ են կատարվել նաև 2025 թվականին։ 700 հազար կապիտալ դրամաշնորհով ձեռք են բերվել երաժշտական գործիքներ՝ կիթառ, կախոն, սաքսոֆոն և դուդուկ։ Նույն արժողությամբ էլ ընթացիկ դրամաշնորհով երգչախմբի համար համապատասխան հագուստ և խոսափողի հենակ է գնվել։

Երաժշտական դպրոցի տնօրեն Արփինե Զարգարյանի ներկայացմամբ՝ հատկացված կապիտալ դրամաշնորհները լավագույն միջոց են թե՛ դպրոցի կարիքները հոգալու, թե՛ ուսման որակը բարձրացնելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում