Իրան

Արաղչին բանակցություններ է վարում Գրոսիի հետ. Al Jazeera

1 րոպեի ընթերցում

Արաղչին բանակցություններ է վարում Գրոսիի հետ. Al Jazeera

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում բանակցություններ է վարում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իրադարձությունների վայրից հաղորդել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքի թղթակիցը։

«Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը բանակցություններ է վարում Գրոսիի հետ, որն, ինչպես և Օմանի արտաքին գործերի նախարարը, միջնորդի դեր է խաղում», - հաղորդել է հեռուստաալիքը։

Օմանի արտգործնախարարությունը փետրվարի 26-ին ավելի վաղ հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Ժնևում բանակցությունների երրորդ փուլի ընթացքում քննարկում են «միջուկային դոսիեի» վերաբերյալ իրանական նոր առաջարկները, ինչպես նաև ամերիկյան կողմի հարցումները։

Իրանը և ԱՄՆ-ն իրանական միջուկային հարցի շուրջ բանակցությունների ևս երկու փուլ են անցկացրել։ Իրանական պատվիրակությունը գլխավորում է Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում