Մարզեր

Գեղարքունիքում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում արդեն ընդգրկված է 96 հազար 622 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում արդեն ընդգրկված է 96 հազար 622 քաղաքացի

ՀՀ Գեղարքունիքի մարզում կցագրված 209 275 քաղաքացիներից 96 հազար 622-ն արդեն ընդգրկված են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, համակարգում հաշվառված քաղաքացիներից 27 հազար 152-ը 65 և ավելի բարձր տարիքի անձինք են։ Մնացած հաշվառվածները մինչև 18 տարեկաններ են, հաշմանդամության կարգ ունեցողները,  սոցիալապես անապահով խմբերը, 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները։ Ավելին, արդեն հայտնի է նաև ապահովագրության համակարգից օգտվող շահառուների թիվը․ ապահովագրության համակարգում հաշվառված 96 հազար 622 քաղաքացիներից 1391 անձ արդեն ստացել է հիվանդանոցային բուժօգնություն, իսկ 8 հազար 657 անձի տրվել է դեղորայք։

«Ներկայացված թվերն անընդհատ փոփոխվում են, քանի որ գործ ունենք բնակչության մշտական շարժի, կարիքների, համակարգի ներդրման մեկնարկի ու ընթացքի հետ։ Ներկայացված թվերը փոփոխվում են  արագ ու աճման կարգով»,-ներկայացրեց Լուսինե Վարդանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում