Մարզեր

Սեմյոնովկա բնակավայրում տեղի է ունեցել հերթական հանրային լսումը Սևան-Դիլիջան նոր թունելի կառուցման թեմայով

2 րոպեի ընթերցում

Սեմյոնովկա բնակավայրում տեղի է ունեցել հերթական հանրային լսումը Սևան-Դիլիջան նոր թունելի կառուցման թեմայով

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Սեմյոնովկա բնակավայրում տեղի է ունեցել Սևան-Դիլիջան նոր թունելի կառուցմանը նվիրված երկրորդ հանրային լսումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ 2023 թվականից մեկնարկել է Հայաստան-Վրաստան սահմանային ճանապարհի բարելավման ծրագիրը, որի մի մասն ուղղված է Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծային աշխատանքներին:

Նախագծային աշխատանքներն իրականացվում են Բերնարդ Գրուպ ԶեդԹի ՋիԷմԲիել (Ավստրիա) համատեղ ենթակապալառու «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ի հետ:

Դիլիջանի նոր թունելի կառուցման աշխատանքների շրջանում կազմվել է «Բնապահպանական ազդեցության գնահատում» հաշվետվությունը՝ համաձայն ԱԶԲ-ի պահանջների:

Հաշվետվության ներկայացման համար Սեմյոնովկա բնակավայր էր այցելել խորհրդատուների թիմը:

«Հանրային քննարկման ընթացքում ներկայացվեց հաշվետվությունը, որին հետևեց Դիլիջանի նոր թունելի կառուցման վերաբերյալ մանրամասների ներկայացումը:

Դիլիջանի նոր թունելը կառուցվելու է եվրոպական չափանիշներին համապատասխան, իսկ գործողը վերափոխվելու է տարհանման թունելի:

Հանրային լսման ընթացքում հարցուպատասխանի միջոցով վերհանվեցին ազդակիր բնակավայր Սեմյոնովկայի վարչական ղեկավարին և բնակիչներին հուզող կազմակերպչական և տեխնիկական մի շարք հարցեր:

Հանրային լսմանը մասնակցում էին Սևանի համայնքապետարանի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում