ԱՄՆ-ն ցանկանում է, որ Չինաստանը մասնակցի սպառազինությունների վերահսկման համաձայնագրին

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները շարունակում է կարծել, որ Չինաստանը պետք է միանա սպառազինությունների վերահսկման համաձայնագրին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Նախագահը խորապես համոզված է, որ որպեսզի ցանկացած համաձայնագիր, այդ թվում՝ միջուկայինը, 21-րդ դարում օրինական լինի, ապա դրան պետք է մասնակցի երեք երկիր՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը», - ասել է Ռուբիոն։

ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքով՝ չնայած Պեկինի հայտարարություններին, որ իրենք միջուկային զենքի արտադրության հարցում զգալիորեն հետ են մնում ԱՄՆ-ից և Ռուսաստանից, իրենք ունեն «ներուժ բաց թողածը լրացնելու համար, և իրենք արդեն դեպի դրան տանող ուղու վրա են»։

Նա հավելել է, որ Վաշինգտոնը կշարունակի պնդել, որպեսզի Չինաստանը մասնակցի սպառազինությունների վերահսկման համաձայնագրին։

«Ամբողջ աշխարհի համար լավ կլինի, եթե մենք կարողանանք նման համաձայնագրի հասնել», - եզրափակել է Ռուբիոն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն պլանավորում է այս շաբաթ Ժնևում իր չինացի գործընկերների հետ բանակցություններ վարել միջուկային զենքի նկատմամբ վերահսկողության շուրջ։

Հայերեն Русский

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամփոփեց աշխարհի առաջնության բացառիկ հաջող ելույթները

Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters

Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացից

Սլովենիան աջակցում է ԵՄ-ի հետ գործակցությունը խորացնելու Հայաստանի ջանքերին. Կայզեր

Ֆրանսիայի անկարգությունները՝ մարքեթինգային հնարավորություն չինական ապակի արտադրող ընկերության համար

ՀՀ ԱԺ նախագահը զգուշացրել է սոցիալական հարթակում իր անունով և նկարով բացված կեղծ օգտահաշվի մասին

Հայաստանն ու Սլովենիան ընդլայնված քաղաքական երկխոսության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր

Էդգար Առաքելյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը

Ընտանիքում բռնությունը չունի քաղաքական պատկանելություն․ Արուսյակ Մանավազյան