Աշխարհ

Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 46-ի

1 րոպեի ընթերցում

Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 46-ի

Բրազիլիայի հարավ-արևելյան Մինաս Ժերայս նահանգում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով նահանգի հրշեջ ծառայությունը։

Հրշեջ ծառայությունը տեղեկացրել է, որ ջրհեղեղների և սողանքների պատճառով մոտ 3600 մարդ տարհանվել է Ժուիս դե Ֆորա և Ուբա քաղաքներից, որոնք գտնվում են միմյանցից մոտ 110 կմ հեռավորության վրա։ 21 մարդ անհետ կորած է համարվում։

Ժուիզ դե Ֆորայի քաղաքապետ Մարգարիդա Սալոմաոն կոչ է արել բարձր ռիսկի գոտիներում ապրող մարդկանց հեռանալ և օգնություն ստանալ կառավարության կողմից ստեղծված ապաստարաններում։

Քաղաքապետարանը հայտարարել է, որ սա քաղաքի պատմության մեջ ամենաանձրևոտ փետրվարն է եղել, որտեղ տեղումների քանակն արդեն կրկնակի գերազանցել է ամսվա համար ակնկալվող քանակը։

Բրազիլիայի դաշնային կառավարությունը հայտարարել է, որ արագացրել է տարածաշրջանում մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործողությունները՝ ուղարկելով առողջապահական գործակալներ և ազգային պաշտպանության մասնագետներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում