Իրավունք

Ներքին գործերի նախարարությունում և Ոստիկանությունում կադրային փոփոխություններ են կատարվել

1 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարությունում և Ոստիկանությունում կադրային փոփոխություններ են կատարվել

Հայաստանի ներքին գործերի նախարարի հրամաններով կադրային փոփոխություններ են կատարվել նախարարությունում և Ոստիկանությունում։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ազատվել է պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը ազատվել է պաշտոնից։ Ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարող։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։

Ներքին գործերի նախարարի այլ հրամաններով

Վարդան Վարդանյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական։

Կարեն Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական։

Արթուր Խուդինյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի օգնական։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում