Մարզեր

Սևան համայնքում հայտնի են «Մասնակցային բյուջետավորում-2026»-ի առավելագույն ձայն հավաքած ծրագրերը

2 րոպեի ընթերցում

Սևան համայնքում հայտնի են «Մասնակցային բյուջետավորում-2026»-ի առավելագույն ձայն հավաքած ծրագրերը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում հայտնի են «Մասնակցային բյուջետավորում-2026»-ի առավելագույն ձայն հավաքած ծրագրերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքում ավարտվել է «Մասնակցային բյուջետավորման» գործընթացի առաջարկների քվեարկության փուլը։

Ներկայացված 12 առաջարկից 5-ը ստացել է առավելագույն ձայն և հաղթահարել մեկ տոկոսի շեմը։ Առաջարկ-նախագիծը նախատեսվում է իրականացնել համայնքի կազմում ընդգրկված մինչև 5000 բնակիչ ունեցող բնակավայրում։

Քվեարկության արդյունքում հաղթող են ճանաչվել «Հարմարեցված տրանսպորտային կանգառներ և նստարաններ Դդմաշեն բնակավայրում․ տրանսպորտային կանգառների տաղավարների և նստարանների տեղադրում», «Առողջ և ակտիվ երիտասարդություն․ Գեղամավան բնակավայրում երիտասարդական կենտրոնի ստեղծման նպատակով տարածքի վերանորոգում», «Երիտասարդության զբաղվածության կենտրոնի հիմնում Ծաղկունք բնակավայրում, մանկապարտեզի չգործող մասնաշենքում», «Իրականացնենք մեր երեխաների երազանքը․ Զովաբեր բնակավայրի մանկապարտեզի մեկ խմբի տարածքի վերանորոգում», «Առողջ միջավայր․ բազմաֆունկցիոնալ խաղահրապարակի կառուցում Վարսեր բնակավայրում» ծրագրային առաջարկները, որոնք ներկայացվել էին քվեարկության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում