Մարզեր

Վարդենիս համայնքի կրթամշակութային հաստատություններին գրքեր է նվիրել «Կոմիտաս» հրատարակչության գլխավոր տնօրենը

1 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքի կրթամշակութային հաստատություններին գրքեր է նվիրել «Կոմիտաս» հրատարակչության գլխավոր տնօրենը

Կոմիտաս հրատարակչության հիմնադիր տնօրեն և գլխավոր խմբագիր, երաժիշտ-մանկավարժ, բազմաթիվ գրքերի և դասագրքերի հեղինակ Ռուզաննա Եսայանը գիրք նվիրելու օրվա շրջանակներում 200 գիրք և զարգացնող խաղեր է նվիրել Վարդենիս համայնքի 11 մանկապարտեզներին, քաղաքի 2 գրադարաններին ու մշակույթի այն տներին, որտեղ գործում են մանկապատանեկան խմբակներ։

«Գիրք նվիրելու օրը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ գիրքը գիտելիքի, մտածողության և արժեքների փոխանցման լավագույն միջոցներից է։ Համայնքը բարձր է գնահատում նման նախաձեռնությունները, որոնք կարևոր ներդրում են երեխաների կրթության և մշակութային դաստիարակության գործում։ Շնորհակալություն ենք հայտնում Ռուզաննա Եսայանին՝ կարևոր և օրինակելի նախաձեռնության համար՝ մաղթելով ստեղծագործական նոր հաջողություններ և շարունակական համագործակցություն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի պետ Աննա Վարդանյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում