Արաղչին ԱՄԷ-ի իր պաշտոնակցի հետ քննարկել է Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ ալ-Նահյանի հետ՝ քննարկելով տարածաշրջանային և միջազգային զարգացումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արաղչին նշել է իր Telegram ալիքում գրառման մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարն էմիրաթցի գործընկերոջը տեղեկացրել է Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների ընթացքի մասին։

Երկու կողմերն ընդգծել են տարածաշրջանային երկրների միջև խորհրդակցությունները շարունակելու կարևորությունը՝ ընդհանուր շահերը պաշտպանելու և տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար։

Ավելի վաղ Արաղչին հեռախոսազրույց էր ունեցել Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ, քննարկել են տարածաշրջանային և միջազգային, այդ թվում՝ Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների հետ կապված վերջին զարգացումները։

Փետրվարի 17-ին Ժնևում Օմանի միջնորդությամբ տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլը: Մինչ այդ բանակցություններ էին տեղի ունեցել Օմանում։

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին հաստատել է, որ Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել Ժնևում փետրվարի 26-ին։

Իրան

Իրանը քննարկում է Գրոսիի մասնակցությունը ԱՄՆ հետ բանակցությունների նոր փուլին

Հայերեն Русский

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ